Արագածավան բնակավայրի հարգելի բնակիչներ՝
Թալին խոշորացված համայնքի 2022թ-ի նոյեմբերի 28 N 61 որոշմամբ սահմանվել է 2023թ-ի տեղական տուրքերի և տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը/հավելվածը կցվում է/։
Սույն որոշմամբ կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղական տուրքերի և վճարների հասկացությունները, տեղական տուրքեր և վճարներ վճարողների իրավունքները և պարտականությունները, տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը կամ փոխհատուցման վճարները, գանձման, արտոնությունների կիրառման, ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները(օրենքը խմբ. 16.12.16 ՀՕ-234-Ն):
Նշված գործունեությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին,ֆիզիկական անձանց,անհատ ձեռնարկատերերին,մինչև 10/01/2023թ-ը ներկայացնել հայտ/տես հայտի ձևը ծառայություններ բաժնում/ թույլատվություն ստանալու նպատակով։
Առանց թույլատվության գործող կազմակերպությունները սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մ․Խոեցյանին
Հեռ.024995185
Էլ. հասցե.mkhoetsyan@mail.ru