ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ << Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2022թ․ նոյեմբերի 3-ին ՝ ժամը 12։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա <<ԼԵՎԱԴԱՆ>>ՍՊԸ-ի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի պեռլիտային ավազանների հանքավայրի վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը։